Ցուցահանդես «Արթիկը նկարում է»
Նոյեմբերի 30-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում, տեղի կունենա Արթիկի գեղարվեստի դպրոցի «Արթիկը նկարում է» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Գործունեության 42 տարիների ընթացքում դպրոցը նպատակ է ունեցել երեխաներին ոչ միայն սովորեցնել ստեղծագործել, այլև նրանց մեջ սերմանել ազգային մտածողություն, հայրենասիրություն, օգնել երեխայի հուզական աշխարհի և անհատական դրսևորումների կայացմանը:
Ներկայումս Արթիկի արվեստի դպրոցն ունի 104 աշակերտ: Ցուցահանդեսին կներկայացվեն 8-15 տարեկան թվով 20-ից ավելի աշակերտների վերջին տարիներին ստեղծված գեղանկարչական աշխատանքները:
Իր գործունեության ամբողջ ընթացքում դպրոցը մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համահայկական և միջազգային մանկական մրցույթների և փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է: