Անվճար սեմինար միայն «Զարթուցիչի» մասնակիցների համար. CRM- Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում
Ինչպե՞ս ավելացնել վաճառքները և ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ:
Ցանկացած բիզնեսի փիլիսոփայության հիմնաքար հանդիսանում է հաճախորդը: Մեկ նոր հաճախորդի ներգրավվումը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան եղած հին և լոյալ հաճախորդների պահպանումը: CRM-ի գաղափարախոսությունը կառուցված է հաճախորդի, պատվիրատուի կամ գնորդի շուրջ: CRM –ը կազմակերպության, վաճառքների, սպասարկման, և մարքեթինգի ստորաբաժանումների կողմից որդեգրված ռազմավարություն է, որը թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ փոխհարաբերությունները կյանքի ողջ ցիկլով՝ հաշվի առնելով տվյալ հաճախորդի կարիքները, նախասիրությունները, ցանկությունները:
Նպատակային լսարանը՝
ՓՄՁ Տնօրեններ և հիմնադիրներ
Կոմերցիոն տնօրեններ
Մարքեթինգի բաժնի ղեկավարներ և աշխատակիցներ
Վաճառքների բաժնի ղեկավարներ
Այցելելով սեմինարին՝ դուք կտիրապետեք CRM գաղափարախոսության կիրառման մեթոդներին և մեխանիզմներին, այդ թվոըմ՝ միանգամյա հաճախորդներին լոյալ դարձնելու, հաճախորդներից պիտանի ինֆորմացիայի հավաքագրման և այդ ինֆորմացիայի շնորհիվ վաճառքների ծավալների բարձրացման, ինչպես նաև վաճառքի և սպասարկման բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման գործիքներին:
Սեմինարը կվարի ՝ Տ.Գ.Թ. Գարեգին Սարգսյանը, ով հանդիսանում է Մեր Սոֆթ ընկերության հիմնադիր, Mer Soft CRM համակարգի համահեղինակ: Գ. Սարգսյանը նաև իրականացրել է բազմաթիվ CRM համակարգերի ներդրում Հայաստանյան շուկայում և այդ բնագավառում ունի շուրջ 5 տարվա փորձ:
Միջոցառումն անվճար է.
Հաշվի առնելով այն, որ Զարթուցիչի մասնակիցներից շատերն ունեն բիզնես և զբաղվում են վաճառքներով ու մարքեթինգով, Մեր Սոֆթ ընկերությունը կազմակերպում է անվճար Մասթեր կլաս միայն «Զարթուցիչի» մասնակիցների համար: