Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը
Դերերում՝
Վանիկ Մկրտչյան,
Սերգեյ Թովմասյան,
Նարինե Գրիգորյան,
Գագիկ Մադոյան,
Ալլա Սահակյան,
Վարշամ Գեւորգյան,
Կարեն Խաչատրյան,
Արմինե Պողոսյան
Բեմադրություն՝
Սոս Սարգսյան
Կոմպոզիտոր՝
Մարտին Վարդազարյան
Էդ. դե Ֆիլիպպո
«Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»
(տրագիկոմեդիա` երեք գործողությամբ, տևողությունը՝ 2 ժ 30 ր)
Երբ հեքիաթը գալիս է փոխարինելու իրականությանը, երբ երազանքը կպչուն միտք է դառնում, դա, միգուցե, այդքան էլ վատ չէ:
Ծննդյան տոների շեմին ամենքս էլ երազել ենք սիրում: Սակայն սենյոր Կուպելլոն չկարողացավ ժամանակին ազատվել իր երազից: Թվում է, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, չկա այլևս չքավորություն ու դժբախտություն, և միակ բանը, որ պետք է անել` մանուկ Քրիստոսի պատկերով խաղալիք պատրաստելն է:
Բայց կյանքն, այնուամենայնիվ, իրենն է թելադրում, և Կուպելլոն երազանքի համար թանկ կվճարի:
Տոմսերի արժեքը`1500, 2000, 2500 դրամ: