Բանակցությունների վարման հմտություններ
Ծանո՞թ է իրավիճակը, երբ որևէ պայմանավորվածության ձեռք բերումից հետո սկսում ես գիտակցել, որ այն սրտովդ չէ, կամ ձեռնտու չէ, կամ էլ կարող էիր շատ ավելի շահավետ համաձայնություն ձեռք բերել։ Բանակցություններ վարելու հմտությունն անընդհատ զարգացնելու, նոր գործիքներով համալրելու կարիք ունի։
Բանակցությունների վարման պրակտիկումի ժամանակ սովորելու ենք քաղել առավելագույնը ցանկացած բանակցային գործընթացից։
Ու՞մ համար է այս պրակտիկումը
- Գործարարների, ովքեր հաճախ են գործընկերների հետ բանակցությունների առիթ ունենում
- Ղեկավարների, ովքեր ամեն օր բանակցությունների մեջ են թե՛ իրենց ենթակաների, թե՛ հաճախորդների հետ
- Այն մասնագետների, ում աշխատանքը ենթադրում է անընդհատ բանակցային պրոցես
- Այն մարդկանց, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց այս հմտությունը, կատարելագործել այն, կամ, ինչու չէ, կիսվել իրենց փորձով մյուսների հետ
Ինչպե՞ս է այն իրականացվելու
Օր 1-3՝
Ի՞նչ է բանակցությունը, երբ և որտեղ է այն տեղի ունենում
Ի՞նչ փուլերից է բաղկացած, որ փուլն իրենից ինչ է ներկայացնում
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել բանակցություններին
Ինչպիսի՞ մոտեցումներ կան, ի՞նչ տիպի բանակցողներ են լինում
Ի՞նչ բանակցային ռազմավարություններ են օգտագործվում, ո՞րն է ավելի արդյունավետ
Ո՞վ է նստած մեր առաջ․ ճանաչում ենք բանակցության մյուս կողմին
Տիպաբանություն, ինչպե՞ս վարվել ամեն տիպի հետ
Հոգեբանական նախապատրաստվածություն
Հաղորդակցման հմտություններ և նրբություններ
Տակտիկաներ բանակցությունների վարման ընթացքում
Բանակցային գործիքներ․ ինչպե՞ս օգտագործել, ինչպե՞ս թույլ չտալ, որ օգտագործեն քո դեմ
Օր 4 `բանակցություններ տեսախցիկի առջև
Մոդելավորում ենք իրական բանակցային գործընթաց, նկարահանում ենք, հետո վերանայում և վերլուծում ենք։ Այդպես մի քանի փուլ։
Ո՞վ է վարելու
Թրեյնինգը վարում է Հայկ Մարգարյանը, ով հանդիսանում է BP DevelUpment-ի ղեկավար և բիզնեսմեն, ով արդեն 2 տարի է զբաղվում է սեփական թրեյնինգների մշակմամբ և վաճառքով։
Արժեքը և փաթեթները
Թրեյնինգի արժեքներն ըստ փաթեթների
Ստանդարտ՝ մասնակցություն առաջին երեք օրերին
Մասնակցության հավաստագիր
Արժեք՝ 9,900
Պլյուս ՝մասնակցություն բոլոր չորս օրերին
Մասնակցության հավաստագիր
Գրականություն
Արժեք՝ 11,900
VIP Մասնակցություն բոլոր չորս օրերին
Մասնակցության հավաստագիր
Գրականություն
Անհատական մեկ իրական բանակցության միասին
նախապատրաստում
Արժեք՝ 25,900
Գրանցվելու համար զանգահարեք մեզ: