Մանկական Արշավ ձնծաղիկների հետքերով
Գարնան հետ ՏաՏան վերսկսում է մանկական արշավների շարքը
Որպես սեզոնի եւ գարնան սկիզբ՝ մարտի 7-ի ոչ աշխատանքային երկուշաբթի օրը առաջարկում ենք գնալ ձնծաղիկների հետքերով, մայրիկների հետ իհարկե :) Եղանակը լավն է լինելու՝ պարզ երկինք եւ առանց տեղումների, միջինը՝ +13-ից +15 աստիճան:
Ուղղությունը` Երեւվան-Խոր Վիրապ-ՈՒրցաձոր-Զանգակատուն
1. Առաջին կանգառը Խոր Վիրապն է, ծանոթանալու ենք վանական համալիրին, Գրիգոր Լուսավորչի պատմությանը, նաեւ վայելենք Մասիսի բացառիկ տեսարանը հուշարձանից (օդերեւութաբանները խոստանում են պարզ երկինք):
2. Երկրորդ կանգառը Ուրցաձոր գյուղի ճանապարհին փռված ձնծաղիկների դաշտն է, որտեղ երեխաները հնարավորություն կունենան անձամբ ձնծաղիկներ փնջել մայրիկների համար:
3. Արշավի վերջին կանգառը Զանգակատուն գյուղում է, որտեղ այցելելու ենք Պարույր Սեւակի տուն-թանգարան, ծանոթանանք, խոսենք, գուցե արտասանենք :)
2 տարեկան եւ բարձր երեխաների համար մասնակցությունը իրենց մայրիկների հետ (գուցե նաեւ տատիկների, հորա/մորաքույրների կամ մեծ քույրիկների :))
Մասնակցության պայմանները.
- մեծահասակի համար՝ 5000դրամ,
- երեխայի համար` 3000դրամ,
- 2-4 տարեկան երեխայի համար` 1000 դրամ, եթե նա ավտոբուսում առանձին աթոռ չի զբաղեցնում,
Արժեքը ներառում է ճանապարհածախսը, նվազագույն, բայց բավարար արշավային չոր սնունդ, գիդ-ուղեկցորդի ծառայություն, ինչպես նաեւ երեխաների արդյունավետ ժամանցը բնության մեջ (խաղերի ու այլ զբաղմունքի ձեւով), ինչի շնորհիվ մայրիկները նույնպես կհանգստանան :)
Արշավին միանալու համար նախապես գրանցվելը պարտադիր է, քանի որ ավտոբուսում տեղերը սահմանափակ են: