Other
«Գեղեցկությունը երջանկություն է խոստանում». Գործարար կանայք
Ապրիլի 6-ին՝ ժամը 19:00-ին, մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, Նարեկացի Արվեստի Միությունում գործարար կանայք կխոսեն գեղեցիկ ապրելու արվեստի մասին:
Իրենց մասնագիտական գիտելիքներով կկիսվեն «Հաջողակ կին» բլոգի հիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը, «Շուշան դիզայն ստուդիա»-ի մոդելավորող Շուշան Սարգսյանը և «Արմիքս դիմահարդարման ստուդիա»-ի ղեկավար Արմինե Գևորգյանը:
Իսկ հոգեբան Նաիրա Խառատյանը կօգնի կանանց մտորել սեփական երջանկության մասին:
Տոնն ավելի հետաքրքիր և գունեղ կդարձնի աճպարար Արմեն Մխոյանը:
Սպասվում են ժպիտներ, նվերներ և բազում անակնկալներ:
Մուտքն ազատ է: