Space Apps Challenge Armenia
2016 թվականի ապրիլի 22-ից 24-ը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային :
ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացնում է իր միջազգային “Տիեզերական հավելվածների
մրցույթը”՝ NASA Space Apps Challenge 2016:
Մրցույթի տևողությունը 48 ժամ է (Հայաստանում այն կտևի 24 ժամ` ապրիլի 22-ից 23-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:
Մասնակից թիմերը մրցելու են հետևյալ վեց թեմաների շուրջ.
- Տեխնոլոգիա
- Արեգակնային համակարգ
- Օդագնացություն
- Երկիր մոլորակ
- Տիեզերական կայան
- Ճանապարհորդություն դեպի Մարս
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը “ X-Tech Creative Studios” ընկերությունն է կազմակերպական հանձնաժողովի նախագահ և ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանի ղեկավարությամբ: Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում Աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ, հասցեն՝ ՀՀ, Արագածոտնի մարզի, Բյուրական 378433: Այս առթիվ Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում:
Մասնակցության նպատակները.
- Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
- Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
- Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
- Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
- Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:
- Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
Միցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար: