Մենք ուժեղ ենք միասին
Հուլիսի 14-ին`ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ բարեգործական համերգ`«Մենք ուժեղ ենք միասին» խորագրով։
Բեմում կլինեն բոլորի կողմից սիրված բազմաթիվ աստղեր`Լիլիթ Ավանեսյանը, Հայկ Ղուլյանը, Արտեմ Վալտերը, Վարդան Բադալյանը, Նվո Ավանյանը, Արթուր Խաչենցը, Սամվել Եվրիյանը, Մենք ենք մեր սարերը, Արցախի պարի պետական համույթը, Սպարտակ Օսիպյանը և այլոք, իսկ համերգի վերջում ողջ հասույթը կտրամադրվի մեր նահատակված եղբայրների ընտանիքներին, ովքեր նախապես հրավիրված կլինեն։
(Միջոցառումը ամբողջությամբ պրոֆեսիոնալ կերպով կնկարահանվի և կտեղադրվի YouTube, Instagram, Facebook, telegram,tik tok-ի մեր սոցկայքերում։
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս միասնական գործին։ Գնեք տոմսերը և ձեր փոքրիկ ներդրումը կատարեք այս բարի գործում`համատեղելով օգտակարը հաճելիի հետ։
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 դրամ։