«Կիրակնօրյա երգչախումբ»
Մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» և Խուրտովնիա (Chórtownia) հիմնադրամի նախաձեռնությամբ «Խաղաղություն մոլորակին» (In Terra Pax) միջմշակութային երգչախմբային նախագիծը, որի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածելը:
Միջոցառումը կկայանա «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անվճար հիմունքներով անցկացվող «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնության շրջանակներում:
Նախաձեռնությանը մասնակցում են ոչ միայն անվանի խմբավարներ ու երաժիշտներ, այլև գիտական ասպարեզի գործիչներ՝ ճարտարապետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, գրականագետներ, հոգեբաններ, աստղագետներ, ինչպես նաև պատանիներ, ովքեր մեծ սեր ունեն երգչախմբային արվեստի հանդեպ:
Նախագիծն իր մեջ ներառում է երգչախմբային համերգներ, տարբեր ազգային երաժշտության թեմաներով համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբի երգիչների միջև փորձերի փոխանակումներ:
Թեման՝ հայ, լեհական և մոլդովական ժողովրդական երաժշտություն:
Մուտքն ազատ է: