Հայկական Կարճամետրաժ Ֆիլմերի Կինոսեանս
Ցուցադրությունների հասույթը ռեժիսորները փոխանցում են ՄԷԿ ԿԱԴՐ 2016 Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի մրցանակային ֆոնդին:
-------------------
Դիալոգներ 29 2013
Արտադրող ընկերություն` Ապաթեոզ, Շարմ Հոլդինգ
Ռեժիսոր` Դիանա Կարդումյան
Օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան
Սցենարի հեղինակներ` Դիանա Կարդումյան, Վարդան Դանիելյան
Պրոդյուսերներ` Դիանա Կարդումյան, Հարություն Հուրիխանյան
Դերակատարներ՝ Նարինե Գրիգորյան, Արմեն Մարգարյան
Տնօրեն՝ Արամ Խաչատրյան
Բովանդակություն
Երևանը գեղեցկանում է, երբ նրա գիշերային գրկում կրկին հանդիպում է մի սիրահար զույգ: Ի՞նչ կարող է փոխել նրանց կյանքում մի զով ամառային գիշերը, մի կարճ հանդիպումը, մի կիսատ զրույցը… Զրույցներ` ուրախ, հանդիմանող, տխրեցնող, հուշերով լի ու անբացատրելի մի դատարկություն, որ էլ չես լցնի ոչ մի խոսքով:
-------------------
Օտար 22, 2014
Արտադրող ընկերություն` Հայարտ Սինեմա
Ռեժիսոր` Տաթև Հակոբյան
Սցենարիստ` Տաթև Հակոբյան
Օպերատոր` Անդրանիկ Սահակյան
Մոնտաժ` Տաթև Հակոբյան
Հնչյուն` Արմեն Նավասարդյան
Դերերում՝Արամ Կարախանյան, Ռուզան Գասպարյան
Նկարիչ՝ Լուսինե Սարգսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Լիլիթ Ֆրանգուլյան
Տնօրեն` Տաթև Հակոբյան
Բովանդակություն
Տասը տարվա ազատազրկումից հետո տուն վերադարձած տղան բախվում է իր մոր՝ մինչ այդ իրեն անծանոթ կարգավիճակին: Թե ինչու է մայրը վերածվել հարբեցողի, հայտնի է միայն իրեն՝ տղային: Հնարավոր է արդյոք վերականգնել իր և մոր հարաբերությունները,թե՝ կորցնելով հավատը, մեկընդմիշտ համակերպվել ստեղծված իրակիճակի հետ:
-------------------
Ճանապարհ 10, 2014
Արտադրող ընկերություն` Հայարտ Սինեմա, Պարադիզ
Ռեժիսոր` Գագիկ Մադոյան
Օպերատոր` Վահե Հակոբյան
Սցենարիստ` Գագիկ Մադոյան
Կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան
Մոնտաժ` Մարտին Փոխարյան
Հնչյուն` Արմեն Նավասարդյան
Դերերում՝ Սերգեյ Թովմասյան, Անի Ղազարյան
Տնօրեն` Մարտուն Ադոյան
Բովանդակություն
Այս պատմությունը մի կնոջ մասին Է, որը ուզում է իրեն ցած նետել կամուրջից: Այդ պահին նրան է մոտենում մի թափառաշրջիկ և ուզում է նրա մատանին, փողերը, ապա վզնոցը: Կինը չի տալիս, թափառաշրջիկը պոկում ու փախչում է:
-------------------
Մնաս Բարով Վլգա 24, 2014
Արտադրող ընկերություն` Նփակինո, Բաղինյան Արտ Վիդեո
Ռեժիսոր՝ Համլետ Վարդանյան
Սցենարի հեղինակ՝ Համլետ Վարդանյան
Օպերատոր՝ ԳևորգԳրիգորյան
Հնչյունային ձևավորող՝ Արամ Գեդեոնյան
Մոնտաժող՝ Վահրամ Ակիմյան
Նկարահանվել են Սաթենիկ Օհանյան, Բենիկ Առաքելյան, Դավիթ Սիմոնյան, Արթուր Շարոյան, Գոռ Գյուրջյան, Գևորգ Վարդանյան
Կինոարտադրողներ՝ Գագիկ Ղազարէ, Վահրամ Ակիմյան
Բովանդակություն
Երիտասարդներն իրենց ձանձրույթը լրացնում են բնակավայրից ամենօրյա փախուստիով: Դաշտերում, ընկերների հետ օղի խմելու ծեսն ավելի գայթակղիչ է, քան ժամադրությունը սիրած աղջկա հետ: Վոլգա մակնիշի մեքենան նրանց կպաշտպանի անձրևից, ձյունից, քամուց…, սակայն չի սփոփի ձանձրույթն ու դատարկության զգացումը: Մնաս բարով, Վոլգա, մի օր, տարիներ անց, իր օրագրում կգրի պատանին, ով էդպես էլ օղի խմել չի սովորի:
-------------------
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Մայիս 4, Սկիզբը՝ 19:00
Ֆիլմերը անգլերեն ենթագրերով
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ
Տոմսարկղը աշխատում է ժամը՝ 11:00 - 18:00
Հանգստյան օրեր՝ կիրակի, երկուշաբթի