Diachrony – Transforming Movement Into Sound and Light
Diachrony – Փոխակերպելով Շարժումը Լույսի և Ձայնի
Փորձարարական Մուլտիդիսցիպլինար Ներկայացում
Diachrony –ին Մուլտիդիսցիպլինար ներկայացում է, որը մուլտիմեդիա տեխնոլոգիաների, motion capturing-ի միջոցով փոխակերպում է պարողի շարժումները աբստրակտ ձայների և վիզուալ սուբյեկտների: Մարմնի արտահայտությունների խորհրդավոր և խորհրդանշական լեզվի գործածումն արդյունքում հանգեցնում է մարդկային զգացմունքների վերաիմաստավորմանը, թույլ տալով հանդիսատեսին ուսումնասիրել մարմնի հարթությունները որպես արտահայտչամիջոց: Արվեստի գործը հիմնական գործող անձի և հանդիսատեսի փոխազդեցության ուժեղ կապի վրա է հիմնված: Հանդիսատեսի արձագանքն իր ազդեցությունն է թողնելու պարողի շարժումների վրա, որն իր հերթին կփոխակերպվի աուդիովիզուալ էֆեկտների՝ դարձնելով կատարվող ամեն ինչ բացառիկ գեղարվեստական փորձառություն դիտողների համար:
Ներկայացումը Structured Experience -ի հիմնադիր Արաշ Ազադիի և Pantolab -ի հիմնադիր Անահիտ-Տեր Սարգսյանի միջև սերտ համագործակցության արդյունք է: Երկու արվեստագետներն էլ հետաքրքրված են նոր արվեստների մուլտիդիսցիպլինար մոտեցումների վրա հիմնված այլընտրանքային արտիստիկ արտահայտչամիջոցների որոնումներով:
Արաշ Ազադին իրանացի կոմպոզիտոր է, ձայնային արտիստ, գեղարվեստական-ղեկավար, ով ներկայում բնակվում է Երևանում: Նրա վերջին գործերը լի են էլեկտրո-ակուստիկ երաժշտությամբ, փերֆորմանսի արվեստով և վիզուալ նյութերով: Նրա գործերը բեմադրվել են Հայաստանում, Իրանում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում և Ֆրանսիայում:
Անահիտ Տեր-Սարգսյանը հայ փերֆորմանս-արվեստագետ է և փորձարարական պարի և մնջախաղի ստուդիայի հիմնադիր: Նա ճանաչված է իր գործունեությամբ իմպրովիզացիոն պարի և փորձարարական թատրոնի ոլորտում, ինչպես նաև որպես դերակատար՝ Հայաստանի և արտերկրի տարատեսակ ֆիլմերի և թատերական ներկայացումների:
Նախագիծը իրականացնում է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։
Մայիսի 6, 7, 8, Փոքր Թատրոն, Աբովյանի 11
Բացում ամեն երեկո՝ 19:00
Տոմսերը: 1800 ՀՀԴ
* Մայիսի 6-ի պրեմիերան միայն հատուկ հյուրերի համար է: