Concert
Համերգային երեկո ՆԱՄ-ում
Հունիսի 16-ին` ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ա.Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը, որը նվիրված է Անահիտ Ցիցիկյանի 90-րդ ամյակին:
Երաժշտական դպրոցը անվանակոչվել է հայտնի ջութակահարուհի, ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի անունով: Քսանհինգ տարիների ընթացքում սաները, որոնք ուսանել են այստեղ, իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել բազմաթիվ համերգներում, փառատոներում, քաղաքային, հանրապետական մրցույթներում և արժանացել պատվավոր մրցանակների:
Ծրագրում կներկայացվեն հայ, ռուս և արևմատաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է: