Ռոբին Չաթեր. Oդային արմատներ արձակողը
Սիրով հրավիրում ենք Նիստուկաց կացարանի բնակիչ,անգլիացի արվեստագետ Ռոբին Չաթերի անհատական ցուցահանդեսին։ Բացումը տեղի կունենա ժամանակակից արվեստի Ինստիտուտի նոր ցուցասրահում։
Ռոբին Չաթեր. Oդային արմատներ արձակողը
Ֆրանսիացի արվեստի տեսաբան և կուրատոր Նիկոլա Բուրիոն մի հասկացություն է առաջ քաշել՝ նկարագրելու համար ժամանակակից իրականության սուբյեկտին։ Նա ասում է, թե ի տարբերություն արդիության, որն արմատական էր, արմատախիլ էր անում ծառը՝ նորը տնկելու համար, ժամանակակից իրականության սուբյեկտն արմատող է։ Այն իր արմատները աստիճանաբար է աճեցնում՝ բաղեղի նման։
Ռոբին Չաթերի նկարչական արարքից սուբյեկտիվությունը արտաքսված է. ոչ մի անհատական ժեստ և անձնականություն։ Բայց այն վերահառնում է նկարչության վայրի տեղաշարժի շնորհիվ։ Չաթերի տարաշխարհիկ զարդանախշերը փնտրում և լուսանցքներ ու բացատներ են գտնում արդյունաբերական աշխարհի ապրանքների՝ այլազան ծրարների և տուփերի վրա ։ Արվեստն, ասես, խխունջի պես դուրս է սողում իր պատյանից, հազարոտնուկի պես առաջ է շարժվում, իբրև անտառը, իբրև բուսականություն այն գալիս է հետ նվաճելու տարածքները, որ այդ աշխարհը խլել էր բնությունից։