«Մեկ Աղջնակի Պատմություն» պատկերապատման մեկնարկ
Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:
Էյվա արվեստների հիմնադրամը մեկնարկում է «Մեկ Աղջնակի Պատմություն» պատկերապատումը՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին:
Շատերին հուզող այս թեման բարձրաձայվում է արվեստի լեզվով և յուրաքանչյուր ոք կարող է հանդիսանալ տարածողը
sharing is caring սկզբունք:
Պատկերապատումը տարածվելու է անվճար։
Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ. Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93,000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թ.կարող է հասնել շուրջ 2,000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան հանդիսանալ: Արդյունքում,աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչև 2060 կարող է նվազել հավելյալ շուրջ 80,000 մարդով:
Սույն պատկերապատումը պատրաստվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։