Ինքնագիր շնորհանդես
Սիրով հրավիրում ենք ինքնագիր գրական հանդեսի 7-րդ թողարկման և Հայկական Ժամանակակից Գրականության Ժողովածուի (makukachu. anthology of contemporary armenian literature) գրքերի շնորհանդեսին
Ինքնագիր 7 (խմբագրականի հատված)
«Ինքնագիր» գրական հանդեսը հիմնադրվել է 2005-ին, անգլերեն առաջին անթոլոգիան տպագրվել է 2008-ին:
Ութ տարում փոխվեց Հայաստանը. կենտրոնացված հարթակը նաև այլ ճաքեր տվեց, ու առաջացան գրական տարբեր տարածքներ, տաբուները նոսրացան, ցենզուրան տեղ-տեղ հաղթահարվեց, բայց գրականության գլխին կախվեց մեկ այլ թելադրանք` կոմունիստականին փոխարինելու եկած ազատականը` շուկան կամ, ավելի ճիշտ` շուկայի ուրվականը: Բեռլինյան պատից այս կողմ անցած նոր ուրվականը, Եվրոպայում շրջող նախորդ ուրվականի` կոմունիզմի պես շատ ավելի հմայիչ թվաց ասդին, քան իր ծննդավայրում: Եվ կոմկուսի նախկին «վաստակավոր» կոչումները փոխարինվեցին մի կողմից` երկրի նախագահի մրցանակով, մյուս կողմից` «բեսթսելըր» կոչումով, որը բարձր գրականության հավակնորդներին անգամ հրապուրեց` չնայած փոքր երկրի համար անգամ փոքր իր թվաբանությամբ: Ուրեմն, գրականությունը` իշխանության ու շուկայի պատանդ: Նոր պայմաններում «Ինքնագիր» հանդեսը ձևակերպեց իր գրական անկախությունը` սկզբունք ունենալով նաև շուկայական թելադրանքից ազատ տարածք մնալ ու տուրք չտալ ոչ շուկայական ամբոխահաճո, ոչ էլիտար միտումներին: