Concert
Ապրել խաղաղ
Նախագծի հեղինակ -
Լիլի Գրիգորյան
Երաժշտական ղեկավար -
Լիլիթ Բադալյան
Մասնակցությամբ`
Aleksa պարային համույթ
Գեղ. ղեկավար՝
Լարիսա Փիրումյան
Hi-Am բարեգործական հիմնադրամը եւ Ապրել խաղաղ նախագիծը, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի աջակցությամբ Դեկտեմբերի 15-ին ժամը՝ 18:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում իրականացնում են «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիր՝ նվիրված հայրենիքին, զինվորին ու խաղաղությանը: 2016 թ-ը շատ ճակատագրական եւ դժվար տարի էր, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ մեր զինվորներին փառաբանելը դա մեր բոլորիս պարտքն է:
Համերգի ընթացքում կհնչեն զինվորին, հայրենիքին նվիրված երգեր,, ինչպես նաեւ երեւանյան երգեր:
Մասնակիցները «Ապրել խաղաղ» նախագծի հայ տաղանդավոր երեխաներն են :
Համերգային ծրագրում հանդիսատեսի դատին կհանձնվի նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսացած մեր տղաներին նվիրված երգ, որը նախագծի նոր աշխատանքն է :
Տոմսերի արժեքն է 1500 եւ 2000 դրամ: