Other
Մոռացված ուտեստներ - Ոսպով Ղարշմ
Տոնացույցը սկսում է նոր միջոցառումների շարք՝ "Մոռացված ուտեստներ" խորագրով: Նպատակն է՝ կյանքի կոչել մոռացության եզրին կանգնած ավանդական ուտեստները, որոնք յուրահատուկ հաղորդակցություն էին բնության հետ: Այստեղ Ձեզ կներկայացնենք այն ճաշատեսակները որոնք կապված էին տարվա եղանակի և առողջ սննդակարգի ավանդույթների հետ: Այդ ուտեստները Ձեզ համար կպատրաստեն ավանդական մշակույթի կրողները: Զգանք մեր նախնինների համային պատկերացումները:
... և այսպես՝ միասին համտեսում ենք Ոսպով Ղարշմ, որն հավաքում էր իր շուրջ ամբողջ գերդաստանը...
Սիրով սպասում ենք Տոնացույց կենտրոնում:
Տոմսն արժե 3500 դրամ