Dance
Eres todo en mi... Valentine's Day
Վալենտինի տոնին և Սուրբ Սարգիսի տոնին ընդառաջ Battlezone-ը կազմակերպում է իր հերթական երեկույթը:
Անցկացրեք տարվա ամենից ռոմանտիկ օրը մեզ հետ, ջերմ շրջապատում և հաճելի երաժշտության հնչյունների ներքո: Ձեզ համար այդ օրը կհնչի ինչպես լատինաամերիկյան խելահեղ երաժշտություն, այնպես էլ բազմաթիվ այլ ոճերի ստեղծագործություններ՝ փոփ, R&B, ռոք, ջայֆ, ռոքընռոլլ, հաուս և այլն: Ինչպես միշտ, բոլոր նրանք, ովքեր այդքան էլ ծանոթ չեն լատինաամերիկյան պարերին, կարող են խնդրել պրոֆեսիոնալ պարողի օգնությունը: Ուրեմն սպասում ենք ձեզ փետրվարի 14-ին՝ ժամը 20:00-ից That Place-ում:
Մուտքը, ինչպես միշտ, 1000 դրամ: