The Giving Tree/ Անձնվեր ծառը
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա ամերիկացի գրող, սցենարիստ և մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» բեսթսելլեր գրքի շնորհանդեսը:
«Անձնվեր ծառը» գիրքն արժանիորեն ճանաչված է ողջ աշխարհում: Գիրքն իսկական բարոյական ուղերձ է և ուղեցույց՝ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար և, անշուշտ, կօգնի նրանց ընթերցանության հմտությունները մշակելուն:
Գիրքն ուղերձ է նաև ցանկացած տարիքի ընթերցողի համար՝ նրա սեռից, ազգից և հավատքից անկախ:
Գիրքն առաջին հերթին սովորեցնում է ծնողի և զավակի, Մայր բնության և Մարդու միջև անշահախնդիր սիրո, բարեկամության և հավատարմության գաղափարը: «Քեռի Շելբին», ինչպես անվանում են հեղինակին ԱՄՆ-ում, «Անձնվեր ծառը» գիրքը ստեղծելիս լիուլի օգտագործել է մուլտիպլիկատորի իր հմուտ կարողությունները, ինչն ընգծվում է հեղինակի տպավորիչ պատկերազարդումներում: