Պետրոս Դուրյանը և արդի հայ գրականությունը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պետրոս Դուրյանը և արդի հայ գրականությունը» խորագիրը կրող գրական հանդիպումը:
Միջոցառման շրջանակում կներկայացվեն Պետրոս Դուրյանի նշանակությունը և դերը հայ գրականության մեջ և այն, թե ինչպես են շարունակում արդի հայ գրողները մեծ դասականի ավանդույթները:
Միջոցառումն իրականացվում է Համահայկական գրողների միության գրականագետների նախաձեռնությամբ ( նախագահ` Աբգար Ափինյան):
Աբգար Ափինյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 5-ին Վանաձորում:
2016թ.-ից հանդիսանում է Համահայկական գրողների միության նախագահ:
Եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար (1996-2001), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետ և Գարեգին Ա վեհափառ հայրապետի քարտուղար (1994-1996):
Մուտքն ազատ է: