Պատերի համր շշուկը
Գաղափար, սցենար ու բեմադրություն՝
Վիկտորյա Թիերե-Չապլին
Դերերում՝
Աուրելիա Թիերե,
Ժեմ Մարտինես,
Մագնուս Ժակոբսոն
Երաժշտությունը՝
Ֆիլիպ Գլաս
Լուսային ձևաորվում՝
Թոմաս Դոբրուսկես
Խորեոգրաֆիա՝
Վիկտորյա Թիերե-Չապլին,
Արմանդո Սանտին
Հագուստը՝
Վերոնիկա Գրանդ,
Ժակ Պերդիգ,
Մոնիկա Շվարցել,
Վիկտորյա Թիերե-Չապլին
<<Պատերի համր շշուկը>> առեղծվածային համր ներկայացում է: Գլխավոր հերոսուհին անցնում է ժամանակի, տարածության ու նույնիսկ պատերի միջով։ Լքված շենքների վրա է բարձրանում, ներթափանցնում գաղտնիքներով լեցուն սենյակներ. թույլ է տալիս, որ պատերը հսկեն ու հետևեն իրեն, իսկ պատերը յուրահատուկ են՝ ունեն ձեռքեր, շնչառություն, ունեն հոգի ու հիշողություն: Գլուխը կորցրած Աուրելիան փախչում է հրաշքների երկիր, կարծես ամայի Վենետիկն է: Նա երկրորդ կյանք է տալիս առարկաներին, խոսեցնում՝ պատերին, թղթե գնդից արտասովոր հրեշ պատրաստում: Աուրելիայի կերպարն այնքան լուսավոր է ու անմեղ, որ չի կարողանում ընկալել, թե արտաքինը որքա ՞ն խաբուսիկ կարող է լինել: Պար, ակրոբատիկա, ցնորք՝ պատերը կյանք են ստանում, գլխավոր հերոսուհին մերթ պարող պատերին ծափահարող հանդիսատեսն է, մերթ հենց ինքն է նրանց ներքաշում դեպի տեսիլային իրականություն: Իր երկու համախոհների հետ ժամանակից փախչողը կերպարանափոխվում է. հանդիսատեսին հրավիրում իր հետ միասին ճամփորդել դեպի աներևակայելի աշխարհ:
Կենսագրական ակնարկ
Աուրելիա Թիերեն բեմական առաջին քայլերը սկսել է ծնողների հիմնած <<Մտացածին>> և <<Անտեսանելի>> կրկեսների ներկայացումներում հանդես գալով ; Նկարահանվել է Միլոս Ֆորմանի և Ժակ Բարաթիեի ֆիլմերում:
Աուրելիայի մայրը Վիկտորյա Չափլինն է, որը 2003-ին հատուկ իր դստեր համար բեմադրել է <<Աուրելիայի Օրատորիան>> ներկայացումը: Այն ամբողջ աշխարհով մեկ մեծ հաջողություն է գրանցել, տոմսերը վաճառվել են ներկայացման օրերից շաբաթներ առաջ:
<<Պատերի համր շշուկը>> մայր-դուստր երկրորդ գործակցությունն է: Պրեմիերան կայացել է 2011-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքի Լա Կուրսվի մշակույթի կենտրոնում:
Հյուրախաղերով եղել են Իտալիայում, Բրազիլիայում. Հվ. Ամերիկայում, Արգենտինայում և այլն :