«Բրյուգեում»․ կինոդիտում-քննարկում
Կրկին հինգշաբթի, կրկին «Դիտանկյուն» կինոակումբ:
Այս անգամ՝ Փետրվարի 22-ին, դիտելու ենք Մարտին Մաքդոնահի #Բրյուգեում ֆիլմը։
Այն պատմում է վարձու մարդասպաններ Ռեյի ու Քենի մասին, ովքեր, Լոնդոնում կարևոր հանձնարարությունը տապալելով, իրենց ղեկավարի հրամանով հայտնվում են Բրյուգեում և ստիպված են լինում չլքել քաղաքը։ Այստեղ Ռեյը ծանոթանում է մի գեղեցկուհու հետ, իսկ Քենը վայելում է չպլանավորած արձակուրդը։ Թվում է՝ ոչինչ չի կարող խանգարել նրանց հանգստին․․․
Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Մուտքավճարը՝ #Loft-ի երկուժամյա տարիֆով՝ 1300 դրամ․․․ թեյ-սուրճ-քաղցրավենիքն էլ անպակաս: