Դանիել Երաժիշտի հետ | With Daniel Yerazhisht
Հունիսի 2-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ծրագրի հերթական հանդիպումը:
Միջոցառումը նվիրվում է անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
Հանդիպման հյուրը կլինի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների բովանդակությունը, օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով:
Մուտքն ազատ է: