ՆԱՄ- Մերուժան Խաչատրյանի գեղանկարների
Ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միության «Ոգեկոչում
արվեստի շնչով» ամենամյա միջոցառման շրջանակում տեղի կունենա Մերուժան
Խաչատրյանի գեղանկարների ցուցահանդեսը:
Գեղանկարչի աշխատանքները նվիրված են հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
հիշատակին:
Մերուժան Խաչատրյանը ծնվել է 1980 թվականին Երևանում:
2001 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի
գեղանկարչության բաժինը. ունեցել է անհատական և խմբակային բազմաթիվ
ցուցահանդեսներ:
Մերուժան Խաչատրյանի աշխատանքները գտնվում են բազմաթիվ երկրների անհատական
հավաքածուներում:
2004 թվականից Մերուժան Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի նկարիչների
միության ՀՆՄ անդամ:
Մուտքն ազատ է: