Գալա համերգ Հանրապետության Հրապարակում
Մասնակիցներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Հայ երգ ու պարի Մարաթուկ համույթ, Կամո Սեյրանյան, Սևակ Խանաղյան, Սիրուշո, Գոռ Սուջյան, Արտո Թունջբոյաջյան, Ռազմիկ Ամյան և Հելեն Սեգարա
Մայիս 28՝ կարևոր ու հիշարժան օր հայ ժողովրդի, սփյուռքի ու պետականության համար պայքարող սերնդի յուրաքանչյուր ոգի համար: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը:
100 տարվա պայքար հանուն պետականության, կրոնի ու ապագա սերնդի, մայիսյան հաղթանակներ, որոնք կերտվեցին այսօրվա ազատ և անկախ Հայաստանի համար:
Մայիսի 28-ին Հանրապետության Հրապարակում ՀՀ բոլոր քաղաքացիների համար սպասվում է մեծ տոնական համերգ: Համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ ու դետալ. այս ամենը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով ու սցենարային լուծումներով , որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան: