Պոեզիայի երեկո - Մարինա Զագրեբելնայա
Ոչինչ չէր պատահի, եթե չլինեին բանաստեղծությունները: Աշխարհն իհարկե փուլ չէր գա, բայց հոգևոր առումով աղքատ կլիներ:
Երբեմն մենք պարզապես չենք նկատում, բայց պոեզիան միշտ մեր կողքին է: Ուղղակի պետք է կարողանալ տեսնել և զգալ գեղեցիկը մեր կյանքում:
Պոեզիան զարմանալի բան է: Այն ստիպում է նորովի և յուրովի նայել աշխարհին: Այն հնարավորություն է տալիս արտահայտել այն զգացմունքները, որոնք կուտակվել են մեր սրտում ու հոգում: Պոեզիան մեզ վեր է հանում առօրյա գորշ աշխարհից և հոգեպես հարստացնում է: Օգնում է մեզ լինել ավելի բարի, ավելի վճռական, ավելի մեղմ, ավելի համարձակ: Պոեզիայի աշխարհում մենք լռում ենք, իսկ մեր սիրտը՝ խոսում:
Նոյեմբերի 29-ին, ուղիղ ժամը 21:00-ին սպասում ենք բոլորիդ One Yerevan Gastro Pub- ում ՝ վայելելու պոեզիա և լավ ժամանակ անցկացնելու: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարինա Զագրեբելնայայի հեղինակային բանաստեղծությունները, ինչպես նաև Պ. Սևակի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Ինչպես նաև կվայելեք հաճելի երաժշտություն:
Տեղերը սահմանափակ են, շտապե՜ք:
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ: