«Կարմեն»
Դերակատարներ՝ Հարություն Հովհաննիսյան, Հռիփսիմե Նահապետյան, Վիլեն Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, Վարդան Պետրոսյան, Սերգեյ Թորիկյան, Վարուժան Սարգսյան, Էմմա Մկրտչյան, Շողեր Միքայելյան, Անն Մկրտչյան
Պարեր՝ Հարություն Թափալիդիս
Ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան
Պրոդյուսեր՝ Մխիթար Դանիելյան
Փակ տանիքում արդեն կարող եք վայելել Պրոսպեր Մերիմեյի «Կարմեն»
ստեղծագործությունը Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ։
«Կանայք կատուների նման են. երբ կանչում ես, չեն գալիս, բայց մոտենում
են, երբ ուշադրություն չես դարձնում»:
Ներկայացման իրադարձություններն ուղեկցվում են իսպանական գեղեցիկ
երաժշտությամբ, ընդգծելով ֆրանսիացու հայացքն այդ արևոտ երկրին։
Ներկայացման ամբողջ ընթացքում Կարմենի և Խոսեյի հակադրվող կերպարների
միջոցով արտացոլվում է սիրո, կրքի և ազատության պայքարը: Արդյո՞ք
սիրահարները պետք է միայն միմյանց պատկանեն: Թե՞ իսկական սերը թույլ է
տալիս մյուսին ազատ լինել: Եվ ո՞րն է այդ ազատության գինը։ Տանիքի
բեմադրությունը իր յուրատիպ՝ գիշերային քաղաքի խորհրդավոր երկնքով
ուղեկցվող բացօթյա թատրոնի մոտեցմամբ, էլ ավելի գեղեցիկ շոշափում է այդ
նուրբ սահմանները։
Դերերում՝ Հռիփսիմե Նահապետյան, Հարություն Հովհաննիսյան, Վիլեն
Սարգսյան, Սերգեյ Թորիկյան, Մխիթար Մելքոնյան, Վարդան Պետրոսյան,
Վարուժան Մարգարյան, Սաշ Սուքիասյան։
Պարուհիներ՝ Շողեր Միքայելյան, Մարինա Մկրտչյան, Էմմա Մկրտչյան, Ռուզաննա
Պետրոսյան, Անի Դավթյան
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:
Սկիզբը՝ 20:00-ին
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ