«Ձայն մարդկային» մոնոօպերա
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Դավիթ Հակոբյան
մեներգչուհի, մեցցո-սոպրանո՝
Վարսենիկ Ավանյան
Նվագակցող՝
Վասիլի Ռոլիչ (դաշնամուր)
«Ձայն մարդկային»
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19։00-ին ֆրանսերենը դարձյալ կհնչի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում։
Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն մարմնավորում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյան
Նվագակցող՝ Վասիլի Ռոլիչ (դաշնամուր)
Ֆրանսերենի մասնագետ - խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան:
1959 թվականի համաշխարհային պրեմիերայից հետո «Ձայն մարդկային» մոնոօպերան հնչել է աշխարհի հեղինակավոր բեմերից և միայն վերջերս է հասել հայաստանյան լսարանին։ Սիրով սպասում ենք ֆրանկոֆոն և ոչ ֆրանկոֆոն հանդիսատեսին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Տոմսերի արժեքը՝ 5000 դր․
Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ:
Ներկայացման առաջնախաղն իրականացվել է «Սոնատի» ընկերության հովանավորությամբ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)
Mono-opéra ''La Voix Humaine''
La langue française sera aussi mise à l’honneur par la Salle de Concert Arno Babajanyan à travers un concert qui aura lieu le 29 octobre à 19 heures.
L'héroïne du célèbre mono-opéra ''La Voix Humaine'' de Françis Poulenc, composé d'après un monologue du même nom écrit par Jean Cocteau, sera interprétée par la mezzo-soprano Varsenik Avanyan, soliste au Théâtre national académique d'opéra et de ballet A. Spéndiarian.
Metteur en scène – Artiste honoré de la République d’Arménie: Davit Hakobyan
Accompagnement au piano: Vasily Rolich
Coach linguistique pour la langue française: Seriné-Lyuba Tatevosyan
Après sa première en 1959, le mono-opéra ''La Voix Humaine'' a été joué sur les plus grandes scènes mondiales et c’est très récemment, qu’il a été présenté au public arménien.
Que vous soyez francophone ou pas, nous sommes impatients de vous retrouver à la Salle de Concert Arno Babajanyan.
Price: 5000AMD.