Concert
Ուրախ համերգ
Ամեն տարի "Լուսինե" կանանց հասարակական կազմակերպության շահառու երեխաները և նրանց ընտանիքները երեխաների պաշտպանության միջազգային օրը նշում են կազմակերպության կազմակերպած ուրախ համերգով, որտեզ հարյուրավոր երեխաներ իրենց սիրված շոու բիզնեսի հայ աստղերի ելույթը վայելում են ոչ միայն հեռուստաեթերներում , այլ կենդանի կատարմամբ Արամ Խաչատրյան փառահեղ համերգասրահում։ Այս տարվա ավանդական տոնական համերգից ստացված հասույթը կտրամադրվի արցախյան պատերազմում զոհված, կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու համար։
Տոմսերի արժեքը՝ 2000-8000դր.: