Ալիսի երազում
ԱԼԻՍԻ ԵՐԱԶՈՒՄ
Դեկտեմբեր 17, 19:00
Հիմքում՝ Լ. Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթները
Սովորական մի օր Ալիսը խաղում էր իր կատուների հետ: Նրանք միշտ միասին շախմատ էին խաղում: Ալիսն ամեն անգամ հիանում էր շախմատի թագուհիների ուժով ու գեղեցկությամբ, ու երազում լինել նրանց պես: Խաղից հոգնելով նա քուն է մտնում ու արթնանում իր երազում, որտեղ հանդիպում է բազմաթիվ տարօրինակ ու զվարճալի կերպարների, որոնք էլ նրան ուղղորդում են դեպի իր երազանքը: Ճանապարհը հեշտ չէ, այն լի է արկածներով, բայց Ալիսը չի հանձնվում ու գնում է իր երազանքի հետևից: Հաղթահարելով փորձությունները՝ Ալիսը վերջապես արժանանում է շախմատի թագավորության թագուհին դառնալու պատվին…
Հանկարծ, երազի ամենահետաքրքիր պահին, Ալիսն արթնանում է քնից, հասկանում, որ այս ամենը երազ էր… Բայց մի րոպե, եթե այս ամենն իսկապես երազ էր, ապա այս ի՞նչ թագ է նրա գլխին…
Կ. Ստանիսլավսկու Անվան Ռուսական Դրամատիկական Թատրոնի բեմում
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Մերի Կիրակոսյան