Մերսեդես
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Անուշ Ասլիբեկյանը արձակագիր, դրամատուրգ և թատերագետ է, արվեստագիտության թեկնածու, դոցենտ: Ասլիբեկյանը հինգ գրքերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, լեհերեն, հունարեն, անգլերեն, հունգարերեն լեզուներով։ Նրա պիեսները բեմադրվել են Երևանի պետական թատրոններում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Մերսեդես
«Մերսեդես» պիեսը ներկայացնում է 1948 թ. ներգաղթյալների մի ամբողջ սերնդի ճակատագիրն ու կյանքի դրաման Խորհրդային Հայաստանում:
Ցեղասպանության հետևանքով Սալոնիկում հաստատված հայ գաղթականների դուստրը՝ օրիորդ Զարուհին, գալով Հայաստան՝ ամբողջ կյանքում նամակագրական կապ է պահպանում Հունաստանում մնացած մեծ քրոջ՝ Մերսեդեսի հետ: Շուտով Զարուհու համար պարզ է դառնում, որ ագիտատորների նկարագրած դրախտային կյանքը Խորհրդային Հայաստանում հեռու է իրականությունից՝ ստալինյան բռնադատումներ, աքսոր, հալածանք «ախպարների» նկատմամբ, սրան գումարվում է նաև ընտանեկան դրաման: Սակայն Զարուհին, դիմակայելով ճակատագրի դառը հարվածներին, շարունակում է ապրել իր պապերի բնօրրանում՝ պահպանելով մարդկային բարձր որակները, հայրենասիրությունը և լավատեսությունը: Հայրենիք ունենալու համար չափից թանկ գին են վճարում երկու քույրերը: Գործողությունները ավարտվում են Հայաստանի անկախության բաղձալի լուրով: Պիեսը հատկապես արդիական է այս օրերին, երբ մեր առջև կրկին ծառացել են ներգաղթի և անկախ հայրենիքի պահպանման խնդիրները:
Դերերում
Տաթև Ղազարյան
Արմինե Անդրեասյան
Դերասանների հետ աշխատանքը՝ Նարինե Գրիգորյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի
Տոմսերի արժեքը՝ 1500դր.: