Գիշատիչների խնջույքը
Բեմադրություն՝ Աշոտ Հակոբյան
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյան
Հոգեբանական դրամա 1 գործողությամբ
Ներկայացման հերոսները 7 բարեկամներ են, որոնք մարտյան մի երեկո հավաքվում են իրենց վաղեմի ընկերուհու՝ Բրիժիտի 20 ամյակը նշելու: Թվում է արտառոց ոչինչ չկա. բարեմաղթանքներ, կատակներ, տոնական բարձր տրամադրություն... Եվ ահա 1940- ականների օկուպացված Փարիզի նույն փողոցում, ուր բարեկաամներն են՝ կրակոց է լսվում. սպանվում են 2 գերմանացի զինվորներ: Քիչ անց դռան թակոցով ներս է մտնում Կուրտ Կաոբախը՝ գերմանացի սպան, ով բացատրում է, որ սպանված 2 զինվորների դիմաց, նրանք շենքից 2- ական մարդ կտանեն գնդակահարելու: 8 անմեղ- մեղավորներն արդեն կան, մնում են վերջին 2- ը: Գերմանա ընտրության հնարավորությունը տալիս է բարեկամներին, որոնք իրենք իրենց միջից պիտի ընտրեն 2- ին: Նրա հեռանալուն պես զվարթ խնջույքը կամաց- կամաց վերածվում է իսկական մղձավանջի և դառնում է գիշատիչների խնջույք:
«Գիշատիչների խնջույքը» ֆրանսիահայ գրող Վահե Քաչայի համանուն վիպակն է: Ներկայացման հիմքում ընկած է պարզունակ մի պատմություն, որը խորանալով բացահայտում է մարդկային տեսակը, վեր է հանում մարդու մեջ ապրող գիշատչի բնազդը, ստիպում է ապրելու իրավունքը նվաճել ցանկացած եղանակով՝ նույնիսկ մեկը մյուսին խժռելու ճանապարհով:
Տոմսերի արժեքը՝ 4000դր.:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է: