Պատերազմի ցեցը
Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ–որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։ Ինչու՞ պատերազմել։ Ինչու՞ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետևանքը։ Ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերն են արծարծվում ողջ ընթացքում՝ տալով բոլոր հնարավոր պատասխանները։ Պատերազմ, որ ցեց դարձած փորձում է խարխլել ընտանիքը՝ այսինքն՝ ազգը։ Սակայն հերոսներն իրենց տեսակով այնքան ուժեղ են, որ, ի վերջո, միասնականությամբ իրենք են կարողանում հաղթել այդ "ցեցին"։
Դերերում`
Սամվել Դանիելյան
Սիրանուշ Լազյան
Սաշա Սուքիասյան
Սեյրան Մովսիսյան
Բեմադրիչ` Շուշան Ղազարյան
Պիեսի հեղինակներ` Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան
Բեմանկարիչ` Արթուր Սարյան
Զգեստները` Տերյան մշակութային կենտրոն
Կոմպոզիտոր` Սոնա Աղաբաբյան
Գործիքավորումը` Արթուր Հակոբյանի
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դր.: