Մի քիչ արև պաղ ջրի մեջ
Դերակատարներ՝ Արմեն Մարգարյան, Ռոզի Ավետիսովա, Մխիթար Մելքոնյան, Տաթև Հովակիմյան, Սաթենիկ Հազարյան
Ռեժիսոր՝ Ռաֆայել Գրիգորյան
Խմբագրում՝ Էմմա Մանուկյան
«ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ»-ում կարող եք դիտել Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ներկայացումը։
Ներկայացման սյուժետի առանցքային կերպարը փարիզցի երիտասարդ լրագրող Ժիլն է, ով ընկճվելով քաղաքի եռուզեռից, փախչում է գյուղ՝ այցելելու քրոջը և միևնույն ժամանակ դեպրեսիայից ազատվելու։ Այստեղ նա հանդիպում է Նատալիին, սիրահարվում նրան, տառապում, խանդում և նորից զգում կյանքի համը։
«Մարդ կարող է ազատ լինել միայն մեկ ուրիշի հետ հարաբերության մեջ գտնվելով: Իսկ եթե դա երջանկությամբ է ուղեկցվում, համարվում է աշխարհի ամենամեծ ազատությունը:»
Ներկայացումից առաջ Ձեզ են սպասում թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն:
Սկիզբը՝ 20։00-ին
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ:
Հարգանքով՝
Թատրոն Տանիքում