Լռակյաց հիվանդը
Ռեժիսոր՝ Աննա Պողոսյան
Դերակատարներ՝ Միլենա Ավանեսյան, Անդրանիկ Աբրահամյան, Մինաս Ասրյան, Գրիգոր Խոջայան, Վիկտորյա Ներսիսյան, Հարություն Մելիք-Բեկյան, Լիզա Ենգիբարյան
Հրավիրում ենք «Թատրոն Տանիքում»՝ վայելելու «Լռակյաց հիվանդը» ներկայացումը!
Հետաքրքիր հոգեբանական դրամա, որտեղ ամենայն հանդարտության մեջ թաքնված են խորն առեղծվածներ։
«Իսկական սերը խաղաղ է, անխռով ու մշտական… բայց երբեմն այն լռության մեջ է թաքնվում»։
Հաճախ սերը սխալմամբ հրավառության հետ ենք շփոթում՝ հրավառության, դրամայի, դիսֆունկցիայի։ Մինչդեռ իսկական սերը շատ խաղաղ է, շատ հանդարտ։ Դրամայով ապրող մարդուն այն գուցե ձանձրալի թվալ, սերը խորն է, անխռով ու մշտական:
Այն սերը, որը հիմնված չէ ազնվության վրա արժանի չէ սեր կոչվելուն:
Մինչ ներկայացումը՝ թեմատիկ համերգային ծրագիր և տաք գլինտվեյնի ու սուրճի հյուրասիրություն։
Սկիզբը՝ 20:00
Տոմսերի արժեքը՝ 5000-7000 դրամ
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տանիքը սիրով սպասում է Ձեզ!