Բալերինա
Բալերինա
Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով ընկերոջ
հետ փախչելով որբանոցից, եկել էր Ֆրանսիա իր երազանքի
հետևից՝ բալերինա դառնալու։ Դեպքերի զարգացմամբ,աղջիկը `Ֆելիսը, կորցնելով ընկերոջը՝ Վիկտորին, մնում է միայնակ և թափառում է
գիշերային Փարիզով։ Թափառելիս հանկարծ մտնում է մի
թատրոն, որտեղ հիանում է բալերինայով և այնպես է ստացվում,
որ պահակը բռնելով նրան, մեղադրում է գողության մեջ։
Հավաքարարը, ում անունը Օդետտ էր և նախկինում այդ
թատրոնի մենակատար բալերինան, պաշտպանում է աղջկան։
Օդետտն աղջկան տանում է իր տուն։ Ֆելիսն էլ օգնում էր
Օդետտին աշխատանքում։ Այնուհետև Օդետտի օգնությամբ
Ֆելիսն ընդունվում է Թատրոնի մոտ գտնվող բալետի դպրոց։
Այնտեղ դպրոցի ուսուցիչ՝ աշխարհահռչակ բալետմայստեր
Լյուի Մերանը փնտրում էր համապատասխան աղջկա, ով
կկարողանար պարել «Շելկունչիկ» բալետում։
Իր պարապմունքների փոխարեն Ֆելիսը գնում է
հանդիպման բալետի դպրոցի ամենագեղեցիկ տղայի՝ Ռուդոլֆի
հետ։ Ընթացքում բաց թողնելով մի քանի պարապմունք։ Այդ իսկ
պատճառով Ֆելիսը դուրս է մնում խմբից և ստիպված ետ է գնում
որբանոց։
Որբանոցում նա երազ է տեսնում մոր մասին, ով նույնպես
բալերինա էր։ Եվ Ֆելիսը որոշում է գնալ և պայքարել իր
երազանքի դերի համար․․․
․․․ Ֆելիսը ստանում է այդ դերը և պարում է «Շելկունչիկ»-ում։
Բեմադրիչ՝ Լիլի Էլբակյան
Տոմսերի արժեքը՝ 1000 - 3000 ՀՀ դրամ