«Կարպե դիեմ»
«ԿԱՐՊԵ ԴԻԵՄ»
Փորձարարական խորեոգրաֆիկ ներկայացում` 1 գործողությամբ
12+
«Carpe Diem» լատիներեն արտահայտությունը գրված է հին հռոմեացի գրող Հորացիոսի օդաներից մեկում: Սակայն «Դերասանական>> բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Սահակյանի փորձարարական ներկայացումն ոչ թե հին հռոմեական պոետական արվեստի ժառանգության, այլ տվյալ արտահայտության ու հաճախ դրան, իբրև շարունակություն, կցվող «Memento mori» արտահայտության արդիականության մասին է։
«Հիշիր մահկանացու լինելու մասին, ապրի'ր այսօրվա իրականությամբ». ասում է ուսանող ռեժիսորն ու հանդիսատեսի դատին հանձնում այսօրվա երիտասարդության խնդիրներն արտահայտող ներկայացումը։ Այստեղ բարձրաձայնված են երիտասարդների հոգեկան ներաշխարհի վրա ազդող գործոնները ընտանեկան բռնությունը, ծնողների կորուստը, հասարակության հատկապես տարիքակիցների կողմից քննադատության ու բուլինգի ենթարկվելը։
Մեկը մյուսին հաջորդող կարճ պատմություններն արտահայտված են մնջախաղային ու խորեոգրաֆիկ էտյուդներով, որոնք իրար են կապված մեկ ընդհանուր «մենք շարունակում ենք ապրել» գաղափարի միջոցով։ Ներկայացումը քարոզ է ամեն բացասականի մեջ դրականը գտնելու, խավարի մեջ լույս վառելու և բարդությունները հաղթահարելու։
Ներկայացումը ստեղծվել է մեր ժամանակաների երիտասարդության շրջանակներում տիրող իրավիճակի ուսումնասիրության հիման վրա, որն անձամբ կատարել է բեմադրող ռեժիսորն ավելացնելով իր ու ներկայացման մեջ դերակատարմամբ հանդես եկող իր ընկերների կյանքի պատմությունների պատառիկները։
Տոմսերի արժեքը 1000-3000 դրամ։