Դիմակահանդես - պարահանդես
[English below]
Դեկտեմբեր 25, 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ - ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահը հրավիրում է ամանորյա տոնական դիմակահանդես - պարահանդեսի։ Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ից սկսած համերգասրահի շքեղ սրահները լի են լինելու կենդանի երաժշտությամբ, պարերով ու ամանորյա ջերմ տրամադրությամբ:
Տոնական ողջույն.
Երեկոն կսկսվի փողային նվագախմբի և զանգերի երգչախմբի ամանորյա ելույթով, որոնք սրահները կլցնեն տոնական շնչով, իսկ առաջին հարկում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։
Հիասքանչ երաժշտություն.
Չայկովսկու երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը»։ Շլացուցիչ վիզուալ պրոյեկցիայի շնորհիվ լիովին կտեղափոխվենք դիմակահանդեսի կախարդական աշխարհ։
Պարահանդես.
Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը, պարասրահը կլցվի էլեգանտ առեղծվածով: Հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Կարող եք վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել ինքներդ՝ դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։
After party.
Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ կարող եք պարել մինչև ուշ գիշեր։
Տոնական հյուրասիրություն.
Երեկոյի ընթացքում կարող եք վայելել շամպայն ու խորտիկներ։
Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը՝ հմայիչ շունչ և ուրախ տրամադրությունը հաղորդելով այս անմոռանալի տոնակատարությանը։
Մայրաքաղաքի սրտում մոգական այս մթնոլորտը կլրացնեն մոմերը, ամանորյա երաժշտությունն ու Ձեր տոնական տրամադրությունը։ Դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից համեցեք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան 2)
Տոմսերը.
Նախապես գնման դեպքում՝ 10,000 - 15,000 դր․
Մուտքի մոտ՝ 20,000 դրամ
Դրես կոդ՝ երեկոյան զգեստ / կոստյում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)
December 25 (Friday), 19:00
Arno Babajanyan Concert Hall
MASQUERADE BALL
Join us for an unforgettable evening of Christmas cheer, music, and dancing at the Arno Babajanyan Concert Hall! This Masquerade Ball is set to be the perfect way to celebrate the holiday season with elegant festivities, performances, and a truly magical atmosphere.
The Evening’s Journey
A Warm Welcome:
The night begins with the joyful sounds of a brass band and the ringing bells, filling the hall with festive spirit. On the first floor, you'll find a charming Christmas market to get you into the holiday mood.
Classical Concert & Performance:
Be swept away by the enchanting music of the Tchaikovsky Youth Orchestra, conducted by David Marukhian, as they perform Saint-Saëns' "Carnival of the Animals." The piece will be brought to life with a stunning visual projection in the main hall, creating a mesmerizing experience that combines the magic of music and imagery.
Masquerade Ball & Dance:
After the concert part, the Masquerade Ball begins! With your evening attire or suit in place, join in the fun as the ballroom fills with dancing, elegance, and mystery. Masks will be provided at the entrance, adding to the intrigue of the night. Enjoy captivating dance performances, or take to the floor yourself and celebrate the season in style!
Mystic After Party:
The night doesn’t end there - join us for an exciting after-party on the ground floor with DJ SunBurn, who will spin festive and upbeat tunes in a mystic, holiday-inspired atmosphere.
Refreshments Included:
Sip on champagne and enjoy delicious holiday treats throughout the evening, making this celebration even more luxurious.
Hosted by Hayk Petrosyan:
The evening will be guided by the charming Hayk Petrosyan, adding his touch of magic to this unforgettable celebration.
Don't miss this chance to celebrate Christmas in style, at the Masquerade Ball, in the heart of the city. This magical atmosphere will be completed with the warmth of candles, full of music, dance, joyful ambiance and your festive spirit. Save the date: December 25th at 7:00 PM – join us at the Arno Babajanyan Concert Hall (2 Abovyan str.)
Ticket Info:
Early Bird Tickets: 10,000 - 15,000 AMD
At the Door: 20,000 AMD
Dress Code: Evening attire / Suit
The State Philharmonia of Armenia
(2 Abovyan str.)