Փրայմ Թայմ
ՓՐԱՅՄ ԹԱՅՄ
Մյուզիքլ առանց ընդմիջման
Մտահաղացումը՝ Միխայիլ Շվիդկոյի /ՌԴ/
Լիբրետոյի բեմական տարբերակն ու բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Լեպաժ /Կանադա/
Լիբերտոն՝ Ելենա Կիսելևայի /ՌԴ/
Լիբրետոյի թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Աննա Նինուա /Վրաստան/
Զգեստների նկարիչ՝ Տատյանա Պոպեսկի /Մոլդովա/
Բալետմեյստեր՝ Արինա Արարատյան
Խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Գևորգ Դավթյան
Պրոյեկցիայի անիմացիան՝ Մարիամ Մուրադյան
Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան, Անգելինա Անտարյան
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ է թաքնված հեռուստաշոուների փայլուն դիմակի տակ։
«Փրայմ Թայմ»—շոու, որտեղ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։
Բայց կարո՞ղ է տաղանդը հաղթել այս անողոք խաղում։
Այս ներկայացման ընթացքում դուք պարզապես հանդիսատես չեք՝ դուք այս պատմության մասնակիցն եք։ Ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան՝ անակնկալ։ Եվ այս ամենը՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ, հզոր նվագախմբով ու տպավորիչ կատարումներով, որոնք կդարձնեն յուրաքանչյուր պահ անմոռանալի։
Իսկ վերջաբա՞նը… անհնար է կանխատեսել
Տոմսերի արժեքը՝ 1000-4000դրամ