MISSA BREVIS-Համաշխարհային պրեմիերա
MISSA BREVIS-Համաշխարհային պրեմիերա / World premiere
Ապրիլի 12-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տանը տեղի կունենա Նորայր Հարությունյանի «Մեսսա
Բրեվիս» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:
Մասնակիցներ ՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Երևանի պետական կամերային երգչախումբ, Քրիստինա Ոսկանյան
գեղարվեստական ղեկավար և խմբավար
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո /Իտալիա/
Ստեղծագործության մասին
Ստեղծագործությունը ծնվել է երեք կարևոր ներշնչանքից:
Առաջինը՝ երախտագիտությունն է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն՝ Գրիգոր
Նարեկացուն Տիեզերական Վարդապետ հռչակելու առիթով: Սա մեծ
իրադարձություն էր հայկական մշակույթի և քրիստոնեական հոգևոր
ժառանգության համար, և այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է
այդ իրադարձությանը:
Երկրորդ ներշնչանքը հանրահայտ բրիտանացի կոմպոզիտոր Կարլ
Ջենկինսի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունն էր, որը նվիրված է
Սուրբ Մարիամ Աստվածածնին: Այդ ստեղծագործության ազդեցությունը
ոգեշնչեց կոմպոզիտորին՝ ստեղծելու մի աշխատանք, որը միավորում է
երգչախումբն ու նվագախումբը:
Երրորդը՝ երաժշտության միջոցով աղոթելու ցանկությունն էր, քանի որ
երաժշտության լեզուն հասկանում են բոլորը, թեև ստեղծագործության
համար ընտրվել է լատիներեն լեզուն, ուշադիր ունկնդիրը կարող է լսել
հայկական հոգևոր երաժշտության ակնարկներ, մասնավորապես՝
Կոմիտասի Պատարագի «Բարեխոսությամբ Մոր Քո» կամ «Տեր
Ողորմեան» հատվածների ազդեցությունը։
Նորայր Հարությունյանի «Մեսսա Բրեվիս»-ը մի աշխատանք է, որը
միաժամանակ հարգանքի տուրք է քրիստոնեական ավանդույթներին,
ներշնչված ստեղծագործական մտքի արդյունք և երաժշտական աղոթք,
որը միավորում է հոգևոր աշխարհները:
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
MISSA BREVIS - World Premiere
On April 12 at 19:00, the world premiere of Norayr Harutyunyan’s Missa Brevis will take place
at the Komitas Chamber Music Hall.
Participants:
National Chamber Orchestra of Armenia
Yerevan State Chamber Choir
Kristina Voskanyan Artistic Director and Choirmaster
Gianluca Marciano conductor /Italy/
About the Composition
The composition was born from three significant inspirations.
The first is gratitude to the Roman Catholic Church for proclaiming Gregory of Narek as a
Doctor of the Universal Church. This was a major event for Armenian culture and Christian
spiritual heritage, and this composition serves as a tribute to that occasion.
The second inspiration was the renowned British composer Karl Jenkins' Stabat Mater, dedicated
to the Holy Virgin Mary. The impact of that work inspired the composer to create a piece that
unites choir and orchestra.
The third was the desire to pray through music. Since the language of music is universally
understood, even though the composition is set in Latin, attentive listeners can hear references to
Armenian sacred music, particularly the influence of Komitas’ Divine Liturgy, including echoes
of Barekhosutyamb Mor Ko and Ter Voghormea.
Norayr Harutyunyan’s Messa Brevis is a work that simultaneously pays homage to Christian
traditions, embodies an inspired creative vision, and serves as a musical prayer that bridges
spiritual realms.
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.