LOFT-ը գնում է Դենդրոպարկ/Մակարավանք/Վարդան Մամիկոնյանի ծառ/Ծովիզի կամ Մորո Ձորո վանք
Ի՞նչ եք անում օգոստոսի 29-ին. ճաշ պետք է պատրաստե՞ք, ֆեյսբուքում like-եր դնե՞ք, քնե՞ք, աշխատե՞ք… Բոլոր ձանձրալի գործերն ու պատճառները մի կողմ թողեք և եկեք՝ ձեր հրաշալի ժամանցի հետևից:
«Լոֆթ»-ը, համատեղ #Myarshav-ի, ներկայացնում է հետաքրքիր իրադարձություն «Լոֆթ»-ից դուրս:
Ե՞րբ՝
-Օգոստոսի 29-ին՝ 08:30 (Լոֆթ / Մոսկովյան 3)
Ու՞ր ենք գնալու՝
-Դենդրոպարկ
-Մակարավանք (Աչաջուր)
-Վարդան Մամիկոնյանի ծառ (Ակնաղբյուր)
-Ծովիզի կամ Մորո Ձորո վանք (Լուսահովիտ)
Արժեք՝ 6000 դրամ:
Արժեքը ներառում է՝
-Լանչ
-Գիդ
-Ուղևորափոխադրում՝ հարմարավետ մեքենաներով
Ի՞նչ ենք ձեռք բերելու՝
-Նոր ընկերներ
-Հետաքրքիր և անսպառ տեղեկություններ նշված վայրերի վերաբերյալ
-Լավ լուսանկարներ
-Անմոռանալի հիշողություններ
Օրն ուրախ դարձնելու այսքան առիթ միանգամից. պետք է շտապ ամրագրել տեղերը: