Ցուցահանդես
«Հարթակ» ձեռագործ իրերի տոնավաճառ
Բազմագույն ականջօղեր, փափուկ խաղալիքներ, կաշվե ապարանջաններ. այս ամենը կարող եք ձեռք բերել ձեր ընտանիքի, ընկերների կամ ձեզ համար հոկտեմբերի 18-ին կայանալիք «Հարթակ» ձեռագործ իրերի տոնավաճառի ընթացքում:
Առավոտյան 12:00-ից մինչև երեկոյան 19:00 ԷՕՆում տեղադրված գեղեցիկ տաղավարներում ներկայացված կլինեն Երևանի լավագույն վարպետների պատրաստած հրաշալի ձեռագործ խաղալիքներ, զարդեր, նվերներ, որոնք նաև վաճառվելու են: Այդ ընթացքում ԷՕՆում անցկացվելու են արհեստի և արվեստի վորքշոփեր, օրինակ` ինչպես ձևափոխել ջինսերը, բացիկներ պատրաստել, բատիկայի վրա նկարազարդում և փողոցային արվեստ:
Մուտքն ազատ է: