Ցուցահանդես
Անհատական ցուցահանդես. Զարուհի Մկրտչյան «Մայրիկիս»
Նոյեմբերի 2-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը գեղեցիկի սիրահարներին հրավիրում է Զարուհի Մկրտչյանի «Մայրիկիս» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
Մասնագիտությամբ դաշնակահարուհի, կոնցերտմայստեր, ԵՊԿ դասախոս Զարուհի Մկրտչյանը սկսել է նկարել բոլորովին վերջերս: Նրա խոսքերով նկարելու ցանկությունը ծնվել է միանգամից և շատ անսպասելի՝ անձնական խորը վշտից հետո: Առաջնորդվելով անընդհատ նկարելու մղումով՝ Զարուհին, կարճ ժամանակահատվածում, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների մեծ պաշար է կուտակել և այսօր ներկայացնում է մեզ:
Սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է: