Համերգ
Գինովցած համերգ կամ Տարոն Վարդազարյան + Շարդոնե
Այս չորեքշաբթի բոլորին հրավիրում ենք Plato` համտեսելու շարդոնե տեսակի խաղողից պատրաստված սպիտակ չոր գինի և վայելելու Տարոն Վարդազարյանի ուղղակի ֆանտաստիկ կատարումները: Մենք Տարոնի հետ ծանոթացել ենք պատահաբար` հենց Պլատոյում, և նրա ձայնն ու տեմբրը միանգամից շատ գրավեցին մեզ. շատ յուրահատուկ ձայն, կայֆ խզզոց ու անկեղծ մատուցում, ահա մեր կարծիքը Տարոնի մասին, որը վստահ եմ կկիսեք նաև դուք!
Մուտքն ազատ է, իսկ հյուրասիրությունն անվճար, մենք ուզում ենք ուղղակի հավես երեկո անցկացնել միասին, համեցե'ք: