Կորեական ֆիլմի փառատոն
Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի դեկտեմբերի 15-ին առաջին անգամ Հայատանում տեղի կունենա կորեական ֆիլմի փառատոն: Փառատոնը կազմակերպվել է Մոսկվայում Կորեայի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո և ԵՊԼՀ-ի Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Ինչպես գիտեք Կորեան հայտնի է իր ֆիլմարտադրությամբ, որը հանդիսանում է մեկը այն բազմաթիվ միջոցներից, որի միջոցով կարող ենք ծանոթանալ կորեական մշակույթի և կորեացիների կենցաղին, և որը գրավել է գրեթե ամբողջ աշխարհի երիտասարդությանը և ինչու ոչ մեծահասակներին:
Այսպիսով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զգալ կորեական մշակույթի շունչը և անցկացնել 2 ժամ կորեական միջավայրում սիրով հրավիրվում են այս փառատոնին:
Ֆիլմը ցուցադրվելու է կորեերենով, սակայն ռուսերեն ենթավերնագրով:
Տոմսերը սահմանափակ են և տրամադրվում են անվճար:
Տոմսերը ձեռք բերելու համար պետք է այցելել ԵՊԼՀ-ի կորեերենի և կորեական մշակույթի կենտրոն (ամեն օր առավոտյան ժամը 11:00-ին մինչև 17:00, հանգստյան օրը՝ կիրակի, իսկ շաբաթ օրը այցելել ցանկացողները նախօրոք պետք է զանգահարեն )(Հասցե՝ Թումանյան 42 (Մուտքը՝ JAZZVE սրճարանի դիմացի մուտքից)): Մեկ անձը կարող է ստանալ մինչև 3 տոմս, սակայն գրանցելով եկողների անունները:
Ժամանակի սուղ լինելու պատճառով հայցում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը և սիրով սպասում բոլորին:
Ֆիլմի ցուցադրություն՝
Հասցե՝ <Մոսկվա>կինոթատրոն, կապույտ դահլիճ
Օր/Ժամ՝ Դեկտեմբերի 15 (երեքշաբթի) 18:00