ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկմանը:
Միջոցառումը նպատակ ունի առավել մասնակցային դարձնել նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքները, հնարավորություն ստեղծել բարձրաձայնելու և հասարակությանը ներկայացնելու նոր ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ծավալել բանավեճ` հետաքրքրված բոլոր կողմերի միջև այս կարևոր խնդրի շուրջ:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
------------------------------------
The Partnership for Open Society Initiative, representing more than 60 civil society organizations, is pleased to invite you to participate in a public discussion on drafting of the New Electoral Code of the Republic of Armenia.
The event aims to create a forum for discussion and debate among all interested stakeholders on the new Electoral Code and to make the drafting process more participatory.
Government officials, parliamentarians, representatives of diplomatic missions and international organizations, civil society and media are invited to attend the event.
Simultaneous translation from Armenian to English and vice versa is provided.