«Նորարարությունը կերպարվեստում» 19-21-րդ դար / Հանդիպում 3. «Գերմանական և ավստրիական էքսպրեսիոնիզմ»
Հարգելի արվեստասերներ, հրավիրում ենք ձեզ «Ես կարող եմ» արվեստանոցի և ԷՕՆի նախաձեռնած «Նորարաությունը կերպարվեստում 19-21-րդ դարերում» շարքի երրորդ հանդիպմանը, որի թեման է «Գերմանական և ավստրիական էքսպրեսիոնիզմ»:
Այս հանդիպմանը ձեզ կներկայացնենք Էքսպրեսիոնիստական արվեստը, հանձինս երկու հեղինակների՝ Էգոն Շիլեի,որպես ավստրիական ֆիգուրատիվ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ և Վասիլի Կանդինսկու,որպես գերմանական աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադրի:Կծանոթանանք նաև Կանդինսկու «Հոգևորն արվեստում» ձեռնարկին, որտեղ ներկայացնում է գույների բնավորության ,ազդեցության ու առհասարակ աբսրտրակտ արվեստի մասին: Սա ձեզ հնարավորություն կտա ավելի խորքային զգալ գույնը, նաև միջոց կհանդիսանա ավելի լավ զգալու ու հասկանալու աբստրակտ արվեստը:
Այս հանդիպումների շարքի առավելությունն այն է, որ մասնակիցները ոչ միայն տեսականորեն կծանոթանան կերպարվեստին, այլ նաև հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով զգալ և հասկանալ ուղղության առանձնահատկությունը, ինչպես նաև ձեռք բերել նկարչական հմտություններ:
Հանդիպումներին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ նկարչական կրթությունը անհրաժեշտ նախապայման չէ: Գլխավոր ու միակ նախապայմանը արվեստը սիրելն է :)
Մասնկացելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ http://bit.ly/1RXHjY3
Մեկ դասի արժեքն է 3000 դրամ, որը ներառում է նկարչական նյութեր և պարագաներ, ինչպես նաև ԷՕՆի մշտական հյուրասիրությունը:
Դասերը կվարի՝
«Ես կարող եմ» արվեստանոցի «Նկարչություն մեծերի համար» ծրագրի համակարգող և դասավանոդող՝ Հասմիկ Հոխանյանը:
Շարքի գալիք թեմաներն են՝
Ամերիկյան էքսպրեսիոնիզմ, ապրիլի 16
Կուբիզմ, մայիսի 1
Պատահականությունը որպես մեթոդ, մայիսի 14
Դասական և ժամանակակից արվեստների երկխոսությունը. Միրո/ Դադա, մայիսի 28
Եռաչափ գեղանկարչություն. Երվանդ Քոչար, հունիսի 11
Լուսանկարչության և գեղանկարչության համադրումը, հունիս ի 25