Юрий Кара «Мастер и Маргарита»
Բեմադրող ռեժիսոր -
Յուրի Կառա
Պրոդյուսեր –
Վլադիմիր Սյուռի
Սցենարի հեղիանակ -
Յուրի Կառա
Գլխավոր օպերատոր –
Եվգենի Գրեբնեվ
Կոմպոզիտոր -
Ալֆրեդ Շնիտկե,
Անդրե Շնիտկի
Գլխավոր դերերում –
Անաստասիա Վերտինսկայա,
Վիկտոր Ռակով,
Միխաիլ Ուլյանով,
Նիկոլայ Բուրլաև,
Վալենտին Գաֆտ,
Ալեկսանդր ֆիլիպենկո
Գործողությունը կատարվում է 1920 – 1930 թթ ստալինյան Մոսկվայում: Սատանան, որի անունը Վոլանդ է ժամանակ ժամանել է Մոսկվա։ Վոլանդին ուղեկցում է նրա շքախումբը։ Նրանց ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ պատժվում են մանր մեղքերի համար, սակայն այդ պատիժները հանդիսանում են նրան կատարած մեղքերի տրամաբանական շարունակությունը։
Մոսկվայում այդ ժամանակ ոչ ոք չի հավատում ո՛չ Հիսուսի, ո՛չ Սատանայի գոյությանը։ Բայց կա մի մարդ, որը գրել է վեպ Հիսուսի՝ Յեշուա Հա-Նոցրիի մասին։ Այդ մարդը Վարպետն է, նա գրել էր վեպ Յեշուայի կյանքի վերջին օրերի ու նրա մահապատժի մասին։
Մարգարիտան սիրահարված լինելով Վարպետին համաձայնում է ծառայություն մատուցել Վոլանդին ու նրա խմբին, միայն թե փրկի Վարպետին:
Սյուժետային երկրորդ գիծը, որ զարգանում է առաջինին զուգահեռ, Վարպետի գրած վեպն է Պիղատոսի մասին։ Վերջինս ստիպված հաստատում է Յեշուայի մահապատժի որոշումը։
Վերջում սյուժետային երկու գծերը հատվում են. Պիղատոսը, որ մահվանից հետո երկար ժամանակ տանջվում էր՝ ձգտելով ավարտին հասցնել Յեշուայի հետ իր զրույցը, վերջինիս հետ զրուցելով մեկնում է հավերժական ճանապարհորդության։ Վարպետն ու Մարգարիտան այն կյանքում վայելում են Վոլանդի պարգևած հանգստությունը։
Տոմսերի արժեքը 2000դրամ: