International Yoga Day in Dilijan
Սիրելի ընկերներ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան կազմակերպում է Յոգայի Միջազգային օրվա տոնումը հրաշալի Դիլիջանում:
Բոլոր նրանք , ում հոգեհարազատ են առողջ ապրելակերպի, հոգևոր աճի գաղափարները, և նրանք ովքեր ուզում են ծանոթանալ յոգային , հնարավորություն ունեն անցկացնել երկու օր լեռներով ու անտառներով շրջապատված, մարմնի և հոգու համար օգուտ ստանալով:
Մեզ սպասվում է հագոցած և հաճելի ծրագիր.
Օր առաջին.
1. Արշավ դեպի Մաթոսավանք , որը գտնվում է Դիլիջանի Ազգային Պարկի տարածքում: Այստեղ կարող ենք անել պրանայամա (շնչառական վարժություններ), կանենք մեդիտացիա ծառերի հետ, կպատրաստենք տեղի բույսերով պատրաստված թեյ:
2. Ճաշ Ֆիոլետովո գյուղում (ըստ ցանկության) , որտեղ մենք հյուր կգնանք մալականների ընտանիք, որոնք հյուրասիրում են տեղի բույսերով խառնած սև թեյ , պատրաստված հին ռուսական սովորույթների համաձայն, 100 տարվա ինքնաեռով պատրաստված: Կարկանդակներ և բլինչիկներ պատրաստված տնական հալած յուղով , ամեն ինչը հենց իրենց այգուց: Հենց այտեղ էլ կարոլի է ձեռք բերել անտառի սունկ:
3. Երեկոյան կլինեն զրույցներ խարույկի շուրջ, թեյախմություն և Օշօ մեդիտացիա:
Օր երկրորդ.
1. Առավոտյան ժամը 7:00 յոգա "Սուրյա Նամասկար" Արևի Դիմավորում: Ըստ ցանկության յոգա զույգերի համար և այլ պրակտիկաներ:
2. Նախաճաշ
3. Արշավ Շամախյան - Ջուխտակ վանք: Ճանապարհին կա հարթավայր, որտեղից բացվում է հիանալի տեսարան:
4. Ճաշ
5. Թեյախմություն
6. Մեկնում
Նախնական գրանցումը պարտադիր է ! Գրանցման վերջին ժամկետը հունիսի 13
Մասնակցության արժեքը` 12.000 դրամ
Արժեքը ներառում է `
1. Կացություն
2. Պրոֆեսիոնալ գիդի ծառայություններ
3. Յոգա և մեդիտացիա
4. Թեյախմություն
Արժեքը չի ներառում `
1. Տրանսպորտ Երևան - Դիլիջան - Երևամ , 2000 -ից (երթուղային) 3500 (միկրոավտոբուս) դրամ
2. Սնունդ: Դուք կարող եք ուտելիքը բերել ձեզ հետ կամ պատրաստել ձեզ համար տեղում, հյուրանոցում կա խոհանոց, ջեռոց, միկրոալիքային վառարան , սպասք (սուրճ , թեյը անվճար) : Հյուրանոցը կպատրաստի մեզ համար բուսակերական նախաճաշ (1000 դրամ) և ճաշ (1500 դրամ), ըստ ցանկության
Ճաշը Ֆիոլետովոյում արժե 2000 դրամ և այն իսկապես արժե փորձել :)
Խնդրում ենք նախապես հայտնել թե սնվելու որ տարբերակն եք դուք նախընտրում:
3. Տաքսի Դիլիջանի տարածքում և դեպի Ֆիոլետովո, հիմնականում ստացվում է անձը 500 դրամ :