Mandala Infinitum
Սեպտեմբերի 15-ից «Կեսգիշերայինների» ինտելեկտուալ ակումբում "Art in Midnight" թանգարանային ծրագրի շրջանակներում հայտարարվում է "Mandala Infinitum" ցուցահանդեսի բացումը: Ներկայացված են լինելու գեղանկարչական և մանրանկարչական աշխատանքներ, որոնք հագեցված են բազմաթիվ սիմվոլներով: Նկարների միստիկան կբացահայտի հենց նկարների հեղինակը` Գուրգեն Հովհանիսյանը` սեմինարների շրջանակում:
Ցուցահանդեսին կից մեկնարկնարկում է նաև լուռ աճուրդ (Silent auction),ինչը հնարավորություն է տալիս մասնակցել նախընտրած նկարի սակարկությանը յուրաքանչյուր օր ցուցահանդեսի ողջ ընթացքում՝ պարզապես նշելով առաջարկվող գինը աճուրդային թերթիկում:
Ցուցահանդեսը բաց է դիտման համար Կեսգիշերայինների ակումբի աշխատանքային ժամերին, շաբաթվա ընթացքում 3շաբթի, 4շաբթի, 5շաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 4-ից մինչ ուշ գիշեր:
Հասցե՝ Պարոնյան 30, Երևան